• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը պաշտոնապես տեղափոխվեց «Բարսելոնա»

 Լուիս Սուարես«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա»:

Անգամ չորսամսյա որակազրկումը չխանգարեց, որ «Բարսելոնան» գնի Սուարեսին: «Կարմիրներն» ընդունել են կատալոնական ակումբի առաջարկը, որը գնահատվում է 75 մլն ֆունտ:

-«Լիվերպուլը» հաստատում է, որ Սուարեսը տեղափոխվում է «Բարսելոնա»: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սուարեսին, ում շնորհիվ Չեմպիոնների Լիգան վերադարձավ «Էնֆիլդ»,- ասվում է մերսիսայդյան ակումբի հայտարարության մեջ:

Սուարեսի տրանսֆերը հաստատել է նաև «Բարսելոնան»: Իսպանական ակումբը հայտնում է, որ Սուարեսի հետ հինգ տարվա պայմանագիր կստորագրվի, իսկ երկրպագուներին պաշտոնապես կներկայացվի հաջորդ շաբաթ:


Հետաքրքիր փաստեր