• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարես. «Առանց ինձ «Լիվերպուլը» չէր կարող պայքարել չեմպիոնության համար»

Լուիս Սուարես«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ միայն իր շնորհիվ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում կարողացավ զգալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը:

Որակազրկման պատճառով նախորդ մրցաշրջանի մեկնարկը բաց թողնելուց հետո Լուիսը 31 գոլ խփեց՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն: Մի քանի տուր շարունակ «կարմիրները» գլխավորում էին մրցաշարային աղյուսակը և չեմպիոնական պայքարում լավ շանսեր ունեին, սակայն առաջնությունն ավարտեցին երկրորդ հորիզոնականում:

-Ես բաց թողեցի առաջին վեց խաղը, խփեցի այդքան գոլ՝ չլինելով թիմի 11 մետրանոց իրացնողը: Ճիշտ է, որ ես լավ տրամադրությամբ հեռացա, քանի որ առանց իմ տրամադրության և բնավորության, «Լիվերպուլը» չէր կարող հասնել նման հաջողության:

Անձնական նվաճումները միշտ էլ հաճելի են, քանի որ նրանք քեզ ավելի երջանիկ են դարձնում, սակայն նախորդ մրցաշրջանում ես այն ստորադասեցի ակումբի նպատակներին և «Լիվերպուլն» այդքան մոտ գտնվեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնությանը,- «Բարսելոնայի» պաշտոնական կայքին հայտնել է Սուարեսը:

Հետաքրքիր փաստեր