«Սուոնսիի» մրցակիցը Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում շվեդական «Մալմյոն» է: Հանդիպումները կկայանան օգոստոսի 1-ին և 8-ին:
Սեփական հարկի տակ շոտլանդական «Հայբերնիանին» 2:0 հաղթելուց հետո, «Մալմյոն» գրեթե ոչնչացրեց մրցակցին` պատասխան խաղում յոթ անպատասխան գնդակ խփելով: Այժմ շվեդներին սպասում է բարդ դիմակայություն «Սուոնսիի» հետ:
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, առաջին հանդիպումը տեղի կունենա «Լիբերթիում»` «կարապների» սեփական հարկի տակ: