• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» ցանկանում է ամռանը ձեռք բերել Թաունսենդին

Անդրոս ԹաունսենդԸնթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Սուոնսին» կփորձի ձեռք բերել «Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդին, որն այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:

Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Թաունսենդը հանդես է գալիս «ՔՊՌ»-ի կազմում, որտեղ մասնակցել է 9 հանդիպման և խփել 2 գնդակ: Ամենայն հավանականությամբ, Անդրոսը չի մնա «Լոֆտուս Ռոուդում», քանի որ «ՔՊՌ»-ը, ըստ երևույթին, կլքի Պրեմիեր Լիգան:

Միևնույն ժամանակ «Տոտտենհեմն» իր հերթին կազմում տեղ չի խոստանում Թաունսենդի համար: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը մեկ ամբողջական խաղ է անցկացրել «Տոտտենհեմի» կազմում:

Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, այս իրավիճակից ցանկանում է օգտվել «Սուոնսին», որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպա Լիգայում: Ակումբը պատրաստվում է Անդրոսի համար առաջարկել մոտ 5 մլն ֆունտ: