• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» իր երեք ֆուտբոլիստների համար «Տոտտենհեմից» 50 մլն ֆունտ է պահանջում

Վիլֆրիդ Բոնի«Սուոնսի Սիթին» իր դարպասապահ Միխել Վորմին, պաշտպան Բեն Դեյվիսին և հարձակվող Վիլֆրիդ Բոնիին «Տոտտենհեմին» վաճառելու համար 50 մլն ֆունտ է պահանջում:

Wales Online-ի տեղեկություններով, ուելսյան ակումբն ամենից շատ ցանկանում է թիմում պահել Բոնիին, ով «Լիբերթի» տեղափխվելուց հետո 25 գոլ է խփել: «Կարապները» հուսով են, որ Բոնիի համար պահանջվող 25 մլն ֆունտը կվախեցնի լոնդոնցիներին:

Փոխարենը «Տոտտենհեմը» «Սուոնսիի» ձախ պաշտպան Բեն Դեյվիսին գնելու լավ շանսեր ունի, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 8-12 մլն ֆունտ: «Սուոնսին» պատրաստ է 6 մլն ֆունտով Հյուսիսային Լոնդոն ուղարկել նաև իր առաջին համար Միխել Վորմին:

Ավելացնենք, որ «Սուոնսին» Դեյվիսին և Վորմին փոխարինող արդեն ունի: Պաշտպանության ձախ եզրում կարող է խաղալ Նիլ Թեյլորը, իսկ դարպասը կվստահվի «Արսենալի» նախկին դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիին:

Հետաքրքիր փաստեր