• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» ձեռք է բերել Խորդի Ամատին

Ժորդի Ամատ«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Էսպանյոլի» կենտրոնական պաշտպան Խորդի Ամատին 2.5 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:

Հինգշաբթի երեկոյան Ամատը մեկնեց «Լիբերթի» մարզադաշտ, որտեղ որոշեց վերջնական հարցերը և չորս տարվա պայմանագիր ստորագրեց ուելսյան ակումբի հետ:

Խորդին «Էսպանյոլի» սան է և իսպանական այս ակումբում է 7 տարեկանից: Արդեն 17 տարեկանում Խորդին խաղում էր առաջին թիմում: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես եկավ «Ռայո Վալեկանոյում», որտեղից էլ մեկ տարի առաջ «կարապները» ձեռք են բերել իրենց աստղ Միչույին:

Ավելացնենք, որ 21-ամյա Ամատը 16-ից 21 տարեկանում հանդես է եկել Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: Ամենայն հավանականությամբ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ցանկանում է Ամատով փոխարինել թիմի ավագ Էշլի Ուիլյամսին, ում ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը» և «Արսենալը»:

Հետաքրքիր փաստեր