• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» մշտական պայմանագիր կստորագրի Մոնկի հետ

Գարի Մոնկ«Սուոնսի Սիթին» պատրաստվում է հաջորդ շաբաթ մշտական պայմանագիր ստորագրել մարզչի ժամանակավոր պարտականությունները կատարող Գարի Մոնկի հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ուելսյան ակումբն աշխատանքից ազատեց Միքայել Լաուդրուպին, որից հետո «կարապներին» մարզում է նրա օգնական Մոնկը: 35-ամյա մարզչի գլխավորությամբ «Սուոնսին» 12 խաղ է անցկացրել՝ վաստակելով 15 միավոր, ինչը բավական եղավ Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում տեղն ապահովելու համար: Գարիին հաջողվել է տպավորություն թողնել ակումբի նախագահ Հյու Ջենկինսի վրա:

-Հուսով եմ, որ դա կլինի: Ես իսկապես վայելում եմ իմ աշխատանքը: Հավատում եմ, որ ղեկավարությունը, նախագահը և մյուսները ճիշտ որոշում կկայացնեն ակումբի համար,- ասել է Մոնկը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր