• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսին» Ուիլյամսին փոխարինող է գտել

Էշլի Ուիլյամս«Սուոնսին» հետաքրքրվում է «Էսպանյոլի» և Մեքսիկայի հավաքականի կենտրոնական պաշտպան Էկտոր Մորենայով, ով հավանաբար կփոխարինի «կարապների» ավագ Էշլի Ուիլյամսին:

Լուրերի համաձայն, 28-ամյա Ուիլյամսը կարող է տեղափոխվել «Արսենալ» կամ «Լիվերպուլ», սակայն այս երկու ակումբներից ոչ մեկ չի շտապում նրա համար «կարապներին» 10-12 մլն ֆունտ վճարել: Այնուամենայնիվ Էշլիի հեռանալը «Լիբերթիից» առաջվա պես շատ հավանական է:

«Սուոնսին» պլանավորում է ձեռք բերել 25-ամյա Մորենոյին, ով 46 հանդիպում է անցկացրել իր ազգային հավաքականի կազմում: «Էսպանյոլը» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ 7 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի իր աստղին:

Համաձայն Daily Mirror-ի, «Սուոնսին» արդեն սկսել է բանակցություններ վարել «Էսպանյոլի» հետ: «Լիբերթիում» հույս ունեն, որ Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակը և նրան փոխարինողի գնումը վերջնականապես կորոշվեն մինչև Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը՝ օգոստոսի 17-ը: