• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսի Սիթին» պայմանագիր ստորագրեց Գոմիսի հետ

Բաֆետիմբի Գոմիս«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է Բաֆետիմբի Գոմիսի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Ֆուտբոլիստը «Լիբերթի» է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին հետևում էր «Նյուքասլ Յունայթեդը», սակայն ուելսյան ակումբին հաջողվեց ավելի գրավիչ առաջարկ անել: Գոմիսը «Սուոնսիում» կստանա «կարապների» համար ռեկորդային աշխատավարձ՝ շաբաթականա 80 հզր ֆունտ:

Փոխարենը Բաֆետիմբին «Սուոնսիին» միացավ առանց որևէ գումարի, քանի որ նախորդ մրցաշրջանի ավարտին լրացել էր նրա պայմանագիրը «Լիոնի» հետ:

-Ես իսկապես տպավորված եմ մարզիչների և նախագահի հետ խոսակցությունից: Նրանք ցույց տվեցին, որ իսկապես ցանկանում են ինձ: Դա այստեղ տեղափոխվելու գլխավոր պատճառն էր,- ասել է Գոմիսը:

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Գոմիսը խփել է 22 գոլ, իսկ դրա առաջին մրցաշրջանում՝ 25: Բաֆետիմբին Ֆրանսիայի ազգային հավաքականում մասնակցել է 12 խաղի:

Հետաքրքիր փաստեր