• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սուոնսի Սիթի» 2-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

LiverՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը», որը նախորդ երեք խաղերում հաղթանակ էր տոնել, հյուրընկալվեց Ուելսը ներկայացնող «Սուոնսիին»:

«Լիբերթի» մարզադաշտում բավական դիտարժան պայքար ստացվեց: Արդեն 4-րդ րոպեին թիմերը փոխանակվել էին մեկական խփած գնդակով: Ջոնջո Շելվիի գոլին պատասխանեց «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու Դանիել Սթարիջը:

«Լիվերպուլին» հաջողվեց առավելությամբ գնալ ընդմիջմանը: 36-րդ րոպեին «կարմիրներին» առաջ մղեց Վիկտոր Մոզեսը`1:2: Սակայն «կարապները» չհանձնվին և կարողացան խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով: 64-րդ րոպեին Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը գրավեց իսպանացի հարձակվող Միչուն:

Այս խաղից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 10 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գոլեր․ Շելվի՝ 2ր, Սթարիջ՝ 4ր, Մոզես՝ 36ր, Միչու՝ 64ր: