• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստեն Կրոնկեն ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Վենգերի հետ

Ստան Կրոնկե Արսեն Վենգեր«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն հայտնել է, որ ցանկություն կա նոր պայմանագիր ստորագրել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

Ինչպես հայտնի է, այժմ ընթանում է ֆրանսիացի մասնագետի պայմանագրի վերջին տարին: Վենգերն «Արսենալում» է արդեն 17 տարի, և Կրոնկեն ցանկանում է երկարացնել այդ համագործակցությունը:

-Ես կարծում եմ, որ նա հիանալի է կատարում իր գործը: Մենք ամբողջությամբ աջակցում ենք նրան, մեր միջև չկա տարաձայնություններ, մենք հպարտանում ենք նրանով:

Դա բացարձակ ճշմարտություն է, որ Վենգերը մեր ակումբում կենտրոնական տեղ է զբաղեցնում: Արսենը գիտի, որ մենք իրեն վստահում ենք, նա գիտի մեր պահանջները և փիլիսոփայությունը: Կարծում եմ, որ նա ցանկանում է այն, ինչ որ՝ մենք: Կգա ճիշտ ժամանակը և մենք կորոշենք նրան նոր պայմանագիր առաջարկել,- The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Կրոնկեն:

Հետաքրքիր փաստեր