• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստիլիան Պետրովն ավարտում է ֆուտբոլային կարիերան

Ստիլիան Պետրով«Աստոն Վիլլայի» 33-ամյա ավագ Ստիլիան Պետրովը պաշտոնապես հայտնել է կարիերան ավարտելու մասին:

Հիշեցնենք, որ անցած տարվա մարտ ամսին ակումբը հայտնեց սարսափելի նորություն. բուլղարացի ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր արյան քաղցկեղ՝ լեյկեմիա:

Այս հիվանդությունը վտանգի տակ դրեց ոչ միայն Պետրովի կարիերան, այլև կյանքը: Մինչդեռ բժիշկներին հաջողվեց փրկել ֆուտբոլիստի կյանքը: Սակայն նա ստիպված է հրաժեշտ տալ ֆուտբոլային կարիերային:

2006 թվականից Պետրովը հանդես է գալիս «Վիլլայում», որտեղ տեղափոխվել է «Սելթիկից» 6.5 մլն ֆունտով: Մինչ այսօր կիսապաշտպանը 218 հանդիպում է անցկացրել «Վիլլայի» կազմում:

Ակումբը նաև հայտնել է, որ շաբաթ օրը կայանալիք «Չելսիի» հետ տնային խաղից հետո թիմակիցները կպատվեն Ստիլիանին:

Հետաքրքիր փաստեր