• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկ Սիթին» լավ առաջարկի դեպքում պատրաստ է վաճառել Բեգովիչին

Ասմիր Բեգովիչ«Ստոկ Սիթիի» սեփականատեր Պիտեր Քոաթեսը խոստովանել է, որ չի ցանկանում վաճառել դարպասապահ Ասմիր Բեգովիչին, սակայն ընդգծել է, որ այդ հարցում ամեն ինչ կախված կլինի առաջարկվող գումարից:

Ինչպես հայտնի է, Բեգովիչի նկատմամբ ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերում է «Լիվերպուլը», որի հիմնական դարպասապահ Խոսե Ռեյնան կարող է վերադառնալ հարազատ «Բարսելոնա»: «Ստոկում» չեն ցանկանում բաժանվել Ասմիրից, սակայն պատրաստ են դիտարկել առաջարկները:

-Ասմիրը սուպեր պրոֆեսիոնալ խաղացող է: Մենք նրան շատ ենք սիրում: Նա բարձր մակարդակի դարպասապահ է: Կարծում եմ, որ նրա նման դարպասապահ Պրեմիեր Լիգայում չկա:

Միևնույն ժամանակ նա շատ նպատակասլաց է: Եթե թոփ ակումբները ցանկանան ձեզնից տանել ձեր խաղացողներին, ապա ինձ թվում է՝ դուք չպետք է նրանց զրկեք նման հնարավորությունից:

Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի գումարի չափից: Մենք չենք ձգտում վաճառել Ասմիրին և ավելին, չենք պատրաստվում դա անել: Սպասում ենք, որ նա կլինի մեր դարպասապահը նաև հաջորդ մրցաշրջանում,- հայտնել է Քոաթեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր