• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ստոկ Սիթին» Ջոնսին տուգանել է 80 հզր ֆունտով

Կենուայն Ջոնս«Ստոկ Սիթին» իր հարձակվող Կենուայն Ջոնսին տուգանել է 80 հզր ֆունտով, այն բանի համար, որ վերջինս հրաժարվել էր մասնակցել «Լիվերպուլի» դեմ խաղին:

Շաբաթ օրը Ջոնսը «Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին տեկստային հաղորդագրություն էր ուղարկել, որ հաջորդ օրը չի ժամանի «Բրիտանիա» մարզադաշտ:

Տրինիդադ և Տոբագոյի ազգային ընտրանու 29-ամյա ֆուտբոլիստի այդ քայլն անհետևանք չմնաց և «Ստոկը» որոշեց պատժել իր հարձակվողին: Ջոնսը, ում ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը», ցանկանում է լքել «Բրիտանիան»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկուշաբթի օրը Ջոնսն՝ իր գործակալի հետ հրավիրվել է «Ստոկի» գրասենյակ, որտեղ պայմանագրի կետերը խախտելու համար Կենուայնին տուգանել են երկու շաբաթվա աշխատավարձով:

Հետաքրքիր փաստեր