• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սքոտ Պարկերը մտադիր է մարզիչ դառնալ

Սքոտ Պարկեր«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերը հայտնել է, որ կարիերան ավարտելուց հետո կցանկանար ուժերը փորձել մարզչի դերում:

Սքոտն արդեն 32 տարեկան է և կամա-ակամա պետք է մտածի այն մասին, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո: Շատերի նման Պարկերն էլ է ցանկանում զբաղվել մարզչի աշխատանքով:

Իր կարիերայի ընթացքում Պարկերն աշխատել է Ալան Պարդյուի, Հարի Ռեդնապի և Անդրե Վիլաշ-Բոաշի ղեկավարության տակ: Սքոտը հույս ունի հետագայում օգտագործել այդ փորձը:

-Կարծում եմ, որ կկարողանամ լավ մարզիչ դառնալ: Եթե դու կարողանաս աշխատել խաղացողների հետ և հասկանալ նրանց զգացմունքները, կարծում եմ, որ հենց այդպես կարող ես նրանցից առավելագույնը ստանալ: Հենց դրա համար էլ ցանկանում եմ մարզչական գործունեությամբ զբաղվել:

Տեսել եմ մարզիչների, որոնք հիանալի կառավարում են ֆուտբոլիստների գործողությունները մարզումների ժամանակ, հիանալի մարտավարություն ունեն, սակայն չեն համագործակցում խաղացողների հետ և չեն հասկանում նրանց զգացմունքները:

Կարծում եմ, որ ինձ կօգնի այլ մարզիչների հետ աշխատելու փորձը: Հուսամ՝ ես ճիշտ եմ հասկանում, թե ինչպես դառնալ լավ մարզիչ և ստեղծել լավագույն թիմը,- հայտնել է Պարկերը:

Հիշեցնենք, որ Պարկերի պայմանագիրն ակումբի հետ լրանում է միայն 2015 թվականի ամռանը: The Sunday Telegraph

Հետաքրքիր փաստեր