• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սևիլյայի» նախագահը հաստատեց, որ Նեգրեդոն «Սիթի» տեղափոխվելու ճանապարհին է

Ալվարո Նեգրեդո«Սևիլյայի» նախագահ Խոսե Դել Նիդոն հաստատեց, որ իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն այսօր կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ երկու ակումբները համաձայնության են եկել փոխհատուցման հարցում: «Սևիլյան» ընդունել է 21.7 մլն ֆունտ առաջակը մի շարք պարգևավճարների հետ միասին:

Այսօր «Սևիլյայի» նախագահը հաստատեց, որ Նեգրեդոն իսկապես տեղափոխվում է Մանչեսթեր: Գործարքը պետք է ավարտվի մոտակա մի քանի ժամվա ընթացքում:

-Մենք մոտ ենք Նեգրեդոյի վաճառքն իրականացնելու ավարտին: Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա նա հրաժեշտ կտա «Սևիլյային»:

«Սիթին» գնում է հրաշալի ֆուտբոլիստի: «Սևիլյայի» և Նեգրեդոյի համար սա մեծ գործարք է: Այս պայմանագիրը նրա ամբողջ կյաքնի համար է,- Դել Նիդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր