• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալը որոշել է, թե ովքեր կլքեն «Յունայթեդը»

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ որոշել է, թե ովքեր այս ամառ կլքեն ակումբը:

Հոլանդացի մասնագետը չթաքցրեց, որ ցանկանում է սկզբում տեսնել իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին, իսկ հետո հայտնել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր չեն համապատասխանում իր պահանջներին:

Վան Գալի խոսքերով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Յունայթեդը» մի քանի ֆուտբոլիստների կասի, որ այլևս նրանց ծառայությունների կարիքը չունի:

-Ես իմ որոշման մասին կհայտնեմ առաջնության (International Champions Cup) ավարտից հետո: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ խաղալու հնարավորություն եմ տվել և այժմ շատ բան գիտեմ նրանց մասին:

Երբ դու տեսնում ես, որ ֆուտբոլիստն այստեղ մեծ հեռանկար չունի, ապա դու պետք է նրան հեռանալու հնարավորություն տաս: Առաջնությունից վերադառնալուց հետո ես կհայտնեմ որոշմանս մասին, սակայն ոչ թե լրագրողներին, այլ՝ ֆուտբոլիստներին,- վան Գալի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: