• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին երկու-երեք օրից նորից կսկսի մարզումները

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին երկու-երեք օրից արդեն կսկսի մարզումները՝ չնայած մեջքի վնասվածքին:

Հիշեցնենք, որ հոլանդացին այս վնասվածքը ստացել էր շաբաթ օրը կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ խաղի ժամանակ: Ռոբինը հարկադրված փոխարինվեց:

Այդ խաղից հետո «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս հայտնեց, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կապաքինվի մինչև «Ռեալի» հետ խաղը: Այնուամենայնիվ, կասկածներ դեռ մնում էին:

Մինչդեռ Daily Mail պարբերականի հաղորդմամբ Ռոբինն արդեն մի քանի օրից կվերսկսի մարզումները:

Սա նշանակում է, որ շաբաթ օրը վան Պերսին տեսականորեն պատրաստ կլինի «Նորվիչի» հետ խաղին: Սակայն հնարավոր է, որ Սէր Ալեքսը որոշի խնայել իր խաղացողին մինչև երեքշաբթի օրը, երբ «Օլդ Թրաֆորդում» թիմը հյուրընկալի Մադրիդի «Ռեալին»:

Հետաքրքիր փաստեր