• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին պաշտոնապես դարձավ «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստ

Ռոբին վան Պերսի«Ֆեներբահչեն» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին 4,7 մլն ֆունտով գնելու մասին:

Մեկ տարի առաջ, երբ Լուի վան Գալը ստանձնեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը, վան Պերսին համարվում էր հոլանդացի մասնագետի սիրելի ֆուտբոլիստներից և ավագի հավանական թեկնածուն:

Սակայն Ռոբինն անհաջող մրցաշրջան անցկացրեց և ստիպված եղավ ընդունել թուրքական ակումբի առաջարկը, որն արդեն գնել էր «Յունայթեդի» վինգեր Նանիին:

«Արսենալի» նախկին ավագը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ֆեներբահչեի» հետ: Եթե հավատանք շրջանառվող լուրերին, ապա Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Թուրքիայում կվաստակի շաբաթական 240 հզր ֆունտ:

Ավելացնենք, որ «Օլդ Թրաֆորդում» Ռոբինի միակ հաջողված մրցաշրջանը 2012/13-ն էր, երբ նա նոր էր միացել «կարմիր սատանաներին» և խփած 26 գոլով ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու, իսկ «Յունայթեդը» դարձավ երկրի չեմպիոն:

Հետաքրքիր փաստեր