• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վարանին հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը

Ռաֆայել ՎարանՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն ակնարկել է, որ ոչ բավարար խաղային պրակտիկայի պատճառով կարող է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ամռանը «մանկունյանցիները» կփորձեն ուժեղացնել պաշտպանության կենտրոնը։ «Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից են համարվում Վարանը, Էմերիկ Լապորտը՝ «Ատլետիկից» և Ջոն Սթոնսը՝ «Էվերթոնից»։

Պարբերականի հաղորդմամբ, Լապորտը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»։ Այս պարագայում «Յունայթեդը» կկենտրոնանա Վարանի վրա, հատկապես եթե գլխավոր մարզչի պաշտոնում Լուի վան Գալին փոխարինի Ժոզե Մոուրինյոն։

Իր ժամանակին հենց Մոուրինյոն է Ռաֆայելին հրավիրել «Ռեալ», սակայն այժմ ֆրանսիացու գործերը Մադրիդում այնքան էլ հարթ չէ։

-Բոլորս էլ ցանկանում ենք ամեն շաբաթ խաղալ։ Մարզիչը գիտի՝ ես ինչ եմ ուզում, սակայն ամեն ինչ նա է որոշում։ Ես երբեք չեմ կորցնում վստահությունս, քանի որ առանց ուժեղ բնավորության «Ռեալում» երկար չես կարող մնալ։

Ֆուտբոլում իմաստ չունի կազմել երկարաժամկետ պլաններ։ Ես ցանկանում եմ բարձրանալ հաջորդ մակարդակ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը,- ասել է Վարանը։ L’Equipe

Հետաքրքիր փաստեր