• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը խնդիրներ ունի ֆուտբոլիստների և օգնականի հետ

Արսեն ՎենգերԱյսօր առավոտյան միանգամից մի քանի անգլիական պարբերականներ հայտնեցին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի և թիմի ֆուտբոլիստների միջև եղած տարաձայնության մասին: Լուրերի համաձայն Վենգերը խնդիրներ ունի ոչ միայն իր օգնական Սթիվ Բոուլդի, այլ նաև մազրչական շտաբի և ֆուտբոլիստների հետ:

Լիգայի գավաթի ¼ եզրափակչից դուրս մնալուց հետո Վենգերը իր աջակցությունը հայտնեց ֆուտբոլիստներին, սակայն ինչպես պարզ է դառնում ֆուտբոլիստների պատասխանը միանշանակ չէր:

Օրինակ Լուկաս Պոդոլսկին հոգնել է խաղալ ձախ վինգերի դիրքում և ցանկանում է հանդես գալ որպես առաջ քաշված հարձակվող:

Իր դիրքից գոհ չէ նաև «զինագործների» մյուս նորեկ Սանտի Կազորլան: Ֆուտբոլիստների մեծ մասը համոզված է, որ Վենգերը Կազորլային կարող է ավելի էֆեկտիվորեն օգտագործել: Daily Mirorr-ի հաղորդմամբ ակումբը անգամ դիմել է Վենգերին` փոխել իր ոճը:

Այս թեման շարունակում է The Telegraph-ը՝ հաղորդելով Վենգերի և իր օգնական Սթիվ Բոուլդի միջև եղած տարաձայնության մասին: Հաղորդվում է, որ Վենգերը ամբողջությամբ վերահսկում է թիմի մարզումները և Բոուլդին չի տալիս գործողությունների ազատություն:

-Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հրավիրել է լավագույն մարզիչներին, որպեսզի առավելագույնը ստանան ֆուտբոլիստներից: Նա անում է այնպես, որ իր օգնականը միայն գլուխը կախ չանի և համաձայնվի, ինչպես Արսեն Վենգերի պարագայում է:

Արսեն Վենգերի մոտ շատ է այդ ամենը, նա դիկտատոր է: Երբ խոսքը գնում է «Արսենալի» մասին, նա թույլ չի տալիս Բոուլդին ինչ որ բան անել,- հայտնել է «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սթյուարտ Ռոբսոնը:

Հետաքրքիր փաստեր