• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը կարծում է, որ «Արսենալը» մեծ առավելություն ունի «Սիթիի» նկատմամբ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «զինագործները» Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսում մեծ առավելություն ունեն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

«Արսենալը» հաջորդ շաբաթ պետք է մեկնի «Սիթի»։ Այս տուրում «զինագործները» անդեն կորցրեցին կարևոր միավորներ աղյուսակի վերջնամասում գտնվող «Սաութհեմպտոնի» հետ կայացած հանդիպման ժամանակ, մինչդեռ «քաղաքացիները» բաց են թողնում Պրեմիեր լիգայի իրենց խաղը Անգլիայի գավաթի պատճառով:

Եթե ​​Անգլիայի գավաթը մի կողմ թողնենք, «Սիթին» շարունակում է մրցել նաև Չեմպիոնների լիգայում, և Վենգերը զգում է, որ «Արսենալին» պարզապես ավելի շատ էներգիա է մնացել մրցաշրջանն ավարտելու համար:

«Արսենալի» ճակատագիրը դեռ իրենց ձեռքերում է: Եթե նրանք հաղթեն դեմ առ դեմ («Սիթիի» դեմ), նրանք կհաղթեն առաջնությունը»:

«Ինչպես Գվարդիոլան ասաց, «Սիթին» հոգնած է: Ես զգացի, որ նրանք իսկապես հոգնած էին «Բավարիայի» հետ խաղում վերջին 10-15 րոպեների ընթացքում: Հավանաբար «Արսենալը» կարող է օգտվել դրանից, քանի որ «Արսենալն» այլևս չի պայքարում ուրիշ ինչ-որ առաջնությունում, միայն Պրեմիեր լիգան»:

«Նրանք կարող են ֆիզիկական առավելություն ունենալ և զարմացնել «Սիթիին»: Իհարկե, ես հուսով եմ, որ այդպես է, բայց տեսնենք: Ես դեռ կարծում եմ, որ նրանք կնվաճեն տիտղոսը»,- ասել է Վենգերը beIN Sport-ին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր