• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը հաստատել է, որ Շամախը և Ժերվինյոն շուտով կհեռանան «Արսենալից»

Ժերվինյո Մարուան Շամախ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր ակումբը մոտ է Ժերվինյոյին և Մարուան Շամախին հրաժեշտ տալուն:

Իտալական մամուլը հայտնում է, որ «Արսենալն» արդեն ընդունել է Ժերվինյոյին գնելու «Ռոմայի» առաջարկը: Իսկ որտեղ կտեղափոխվի Շամախը, դեռևս հայտնի չէ: Վենգերը խոսել է նաև հարձակվող Նիկլաս Բենդտների մասին, ում ծառայություններով հետաքրքրվում էին «Այնտրախտը» և «Հալլ Սիթին»:

-Ժերվինյոն մոտ է համաձայնության գալուն մի ակումբի հետ, որտեղ նա պետք է տեղափոխվի: Բենդտների հարցում հստակ բան չկա: Ներկա պահին նա մեզ հետ է: Շամախը կարող է ինչ-որ տեղ տեղափոխվել: Դա կորոշվի մոտակա 48 ժամվա ընթացքում: Սրանք մշտական տեղափոխություններ են,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Վենգերը:

Վենգերը նաև խոստովանել է, որ ակումբը բանակցում է պաշտպան Բակարի Սանյայի հետ նոր պայմանագիր կնքելու համար: