• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերին դուր է գալիս Կավանիի խաղը

Էդինսոն Կավանի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ շատ է հավանում «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին:

Ընդամենը երեկ «զինագործների» երկրպագուները գրեցին այն մասին, որ ակումբը պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ ինչ-որ մի խաղացողի համար: Հնարավոր անունների ցանկում նշվում էր Կավանին և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Գոնսալու Իգուաինը:

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Վենգերը հրապարակավ հայտնեց իր համակրանքը «Նապոլիի» 25-ամյա ուրուգվայցու նկատմամբ:

-Կավանին ֆուտբոլիստ է, որին հավանում եմ: Ինձ համար ակնհայտ է միայն այն, որ նա շատ թանկ արժի,- ասել է Վենգերը:

Ավելացնենք, որ Կավանիի համար պայքարում են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն բուքմեյքերների կարծիքով այս պայքարում ֆավորիտ է «Արսենալը»: