• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգեր. «Բենդտներն ընդունակ է լինել անկասելի»

Նիկլաս Բենդտներ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր աջակցությունն է հայտնել դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներին և հայտնել է, որ նա կարող է թիմի համար շատ լավ հարձակվող լինել:

«Վեստ Բրոմվիչի» դեմ Լիգայի գավաթի խաղում, որն այսօր է կայանալու, Բենդտները հայտավորված կլինի «Արսենալի» կազմում: Այս ամառ Բենդտները կարող էր այլ ակումբ տեղափոխվել, սակայն Վենգերը ստիպված էր նրան պահել թիմում, քանի որ չկարողացավ հարձակման գիծը նոր ֆուտբոլիստներով ուժեղացնել:

-Նա իրեն լավ է դրսևորում մարզումների ընթացքում և շատ է աշխատում: Չորեքշաբթի երեկոյան նա այդ ամենը ցուցադրելու իրական հնարավորություն կունենա:

Քիչ էր մնում, որ նա հեռանար թիմից, սակայն ի վերջո մնաց, և մենք այժմ նրա կարիքն ունենք: Հիմա նա բոլորին համոզելու հնարավորություն ունի:

Մենք հավատում ենք նրան: Ես անձամբ հավատում եմ նրա որակներին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես վերաբերվում աշխատանքիդ: Նիկլասն ունակ է լինել անկասելի հարձակվող: Նա կստանա իր հնարավորությունը: Մեր աշխատանքը հենց կայանում է նրանում, որ օգտագործենք մեր հնարավորությունը:

Երկրպագուներն ամեն ինչ ներում են քեզ, երբ դու լավ ես խաղում խաղադաշտում: Կարծում եմ, որ մեր երկրպագուները դրական են տրամադրված Բենդտների հանդեպ և աջակցում են նրան: Միայն դու կարող ես դա ստեղծել քո խաղով,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր