• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգեր. «Վերմալենը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, սակայն կմնա ավագ»

Թոմաս Վերմալեն«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, չնայած վնասվածքին, կմնա թիմի ավագ:

Նախորդ մրցաշրջանի վերջում, ինչպես հայտնի է, Վերմալենը դուրս մնաց մեկնարկային կազմից, որտեղ պաշտպանության կենտրոնում հաջող հանդես եկան Լորան Կոսելնին և Պեր Մերտեզակերը:

Անհաջողությունները շարունակում են ուղեկցել Վերմալենին: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ նա թիմի հետ չի մեկնում ասիական շրջագայությանը: Խոսվում է, որ Թոմասը դեռ երեք ամիս չի կարողանա օգնել «Արսենալին»:

-Կարծում եմ՝ Վերմալենը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, սակայն կշարունակի մնալ թիմի ավագ: Նա առողջական խնդիրներ ունի, և չգիտենք, թե ինչքան ժամանակ բաց կթողնի,- ասել է Վենգերը: The Guardian

Հետաքրքիր փաստեր