• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենսան Կոմպանին նոր պայմանագիր է կնքել «Բերնլիի» հետ

«Բերնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին նոր պայմանագիր է կնքել իր ներկայիս ակումբի հետ, որ նախատեսված է մինչև 2028 թվականը:

Կոմպանին անցած ամառ ստանձնեց «Բերնլիի» ղեկավարությունը և կարողացավ իր ակումբի համար ապահովել  Պրեմիեր լիգայի 23/24 մրցաշրջանի ուղեգիր:

Կարևոր է նաև, որ Կոմպանին զգալիորեն փոխեց «Բերնլիի» խաղաոճը, որը Շոն Դայչի դարաշրջանում ցուցադրում էր պարզունակ ֆուտբոլ։ «Բորդոագույնները» շատ գրավիչ ֆուտբոլ ցուցադրեցին՝ ամենաշատ գոլերը խփելով Չեմպիոնշիպում։

Կոմպանին նախկինում նշվում էր որպես «Տոտտենհեմի» և «Չելսիի» մարզչի թափուր պաշտոնների հավակնորդ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանը հավատարիմ մնաց «Բերնլիին»:

«Ես անմիջապես զգացի, որ «Բերնլիի» ընտրությունը ճիշտ էր ինձ համար: Ես նույն կերպ եմ մտածել նոր պայմանագիր կնքելուց»:

«Երկրպագուների հետ միասին մենք Թերֆ Մուրը կրկին վերածել ենք ամրոցի, և մենք կշարունակենք քայլ առ քայլ «Բերնլին» ավելի լավը դարձնելու մեր սկսած գործը», – ասել է Կոմպանին։