• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» հետաքրքրված է Կալուով

Սալամոն ԿալուԻնչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարիզչ Սթիվ Քլարկն իր ուշադրությունն ուղղել է «Լիլի» հարձակվող Սալամոն Կալուի վրա:

Իվուարցի ֆուտբոլիստն անցած ամառ «Չելսիից» տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ անցկացրած 28 խաղում դարձավ 14 գոլի հեղինակ: Քլարկը, որ Կալուի հետ աշխատել է «Սթեմֆորդ Բրիջում», հուսով է Սալամոնին համոզել վերադառնալ Պրեմիեր Լիգա:

Հաղորդվում է, որ Կալուն հնարավոր վերադարձի դեպքում ցանկանում է վաստակել շաբաթական 30 հզր ֆունտ, և «Վեստ Բրոմվիչը» պատրաստ է վճարել այդ գումարը: «Հոթորնսն» արդեն լքել է Ռոմելու Լուկակուն, իսկ Պիտեր Օդեմվինգիեն և Մարկուս Ռոզենբերգը մոտ են ակումբից հեռանալուն:

Նախկինում խոսվում էր Դեմբա Բայի և Նիկոլայ Անելկայի հանդեպ հետաքրքրության մասին: Հաղորդվում է նաև Ֆրանկո Դի Սանտոյի հետ պայմանագրի հնարավոր ստորագրման մասին, ով այժմ գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: