• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» հրաժեշտ տվեց Պեպե Մելին

Պեպե Մել«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» պաշտոնապես հայտնել է երկկողմանի համաձայնությամբ գլխավոր մարզիչ Պեպե Մելի պայմանագրի խզման մասին:

Հիշեցնենք, որ «Ռեալ-Բետիսի» նախկին մարզիչը «Վեստ Բրոմվիչը» գլխավորեց հունվարի 9-ին, երբ ակումբը հեռացրել էր Սթիվ Քլարկին:

Իսպանացի մարզչի գլխավորությամբ «Վեստ Բրոմվիչը» 17 խաղ է անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և պարտվելով 8 խաղում: Մելին հաջողվեց ակումբին պահել Պրեմիեր Լիգայում:

Դեռ անցած շաբաթ Պեպեն հայտնեց ակումբը լքելու իր ցանկության մասին, սակայն ղեկավարության հետ ընդահանուր համաձայնության եկան և սպասեցին մինչև մրցաշրջանի ավարտը: Մելի հետ ակումբը լքել է նաև նրա օգնական Դևիդ Գոմեսը: