• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» չի պատրաստվում իջեցնել Օդեմվինգիեի տրանսֆերային արժեքը

Պիտեր Օդեմվինգիե«Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հայտնել է, որ թիմի հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի տրանսֆերային արժեքը չեն իջեցնի:

Այս ամռանը նիգերիացին կհեռանա «Վեստ Բրոմվիչից»: Պատճառը ձմռանը «ՔՊՌ» տեղափոխվելու հետ կապված Օդեմվինգիեի և ակումբի ղեկավարության միջև տեղի ունեցած կոնֆլիկտն է: Սակայն ակումբը չի պատրաստվում հենց այնպես բաց թողնել իր հարձակվողին:

-Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ, և ով ուզում է գնել Պիտերին, պետք է վճարի սահմանված արժեքը,- Քլարկի խոսքերն է մեջբերում SkySports-ը:

Ավելացնենք, որ այսօր Պիտերի նկատմամբ «Հալլ Սիթիի» կողմից հետաքրքրության մասին ինֆորմացիա հայտնվեց: Նշենք, որ «Հալլը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր Լիգայում: