• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» պատրաստ է վաճառել Բերաինոյին

Սաիդո Բերաինո«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Ալան Իրվայնը հայտնել է, որ ակումբը խոչընդոտ չի ստեղծի իրենց թիմի առաջատար Սաիդո Բերաինոյի՝ մեծ ակումբ տեղափոխությանը:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Բերաինոն դարձավ «Վեստ Բրոմվիչի» գլխավոր հարձակվողը: Սաիդոյի անվան դիմաց արդեն չորս գնդակ կա:

Խոսվում է, որ մոտ ապագայում Բերաինոն հրավեր կստանա Անգլիայի ազգային հավաքականից: Իրվայնն իր հերթին վստահ է, որ մեծ ակումբների ուշադրությունից չի վրիպի Սաիդոն:

-Երբ Սաիդոն հասնի այն մակարդակին, որ նրա ծառայություններով հետաքրքված լինեն գրանդ ակումբներ, ապա դա կնշանակի, որ նա մեծ աշխատանք է արել մեզ համար: Սակայն առայժմ նման բան չկա, ինչքանով ես եմ տեղյակ:

Եթե նրա կարիերայում նոր քայլ կատարելու ժամանակը լինի, ապա մենք նրան մեր օրհնությամբ կուղարկենք մեծ ակումբ,- ասել է Իրվայնը: Daily Mirror