• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» ցանկանում է վարձակալել Ջեկ Բուտլանդին

Ջեկ ԲուտլանդԻնչպես հայտնում է Daily Star-ը, «Վեստ Բրոմվիչը» մտադիր է վարձակալել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բուտլանդին:

 
Անցած շաբաթ «Բրոմվիչի» հիմնական դարպասապահ Բեն Ֆոսթերը լուրջ վնասվածք է ստացել և երեք ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Այժմ ակումբին անհրաժեշտ է դարպասապահ, ով կփոխարինի նրան:

 
Աղբյուրի համաձայն, «Հոթորնս» կարող է տեղափոխվել 20-ամյա Բուտլանդը, ում խաղային փորձ է անհրաժեշտ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Իր ակումբում հիմնական դարպասապահի տեղի համար պայքարում Ջեկը զիջում է Ասմիր Բեգովիչին:

 
Նաև նշվում է, որ գործարքի կայացման մեջ մեծ դեր կարող է խաղալ վարձակալության ժամկետը: Հեռանկարային Բուտլանդը դժվար թե ցանկանա կրկին նստել պահեստայինների նստարանին, երբ Ֆոսթերը շարք վերադառնա: