• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» 4 մլն ֆունտ է առաջարկել Մատեյ Վիդրայի համար

Մատեյ Վիդրա«Վեստ Բրոմվիչը» 4 մլն ֆունտ է առաջարկել «Ուդինեզեի» հարձակվող Մատեյ Վիդրայի համար:

Վիդրան շատ հաջող մրցաշրջան անցկացրեց «Ուոթֆորդում», որտեղ վարձավճարով էր հանդես գալիս: Չեմպիոնշիփում հանդես գալով նա խփել է 22 գնդակ և ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հիմա Մատեյն ակտիվորեն հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի ակումբ տեղափոխվելով:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, «Վեստ Բրոմվիչն» արդեն առաջարկություն է արել Չեխիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին: Սակայն Վիդրայի համար պայքարում են նաև «Վեստ Հեմը» և  «Սանդերլենդը»:

-«Վեստ Բրոմվիչն» առաջարկություն է արել, և նրանք հետաքրքրում են Մատեյին: Նա մտածում է «Ուդինեզեի» մասին, սակայն «Վեստ Բորմվիչը» լավ տարբերակ է: Մենք այլ խաղացողներից լավ կարծիքներ ենք լսել Սթիվ Քլարկի մասին: Ակնհայտ է, որ «Վեստ Բրոմվիչը» հաջողակ ակումբ է,- հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը: