• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչ» 3-0 «Չելսի» (տեսանյութ)

WBA-ChelseaՊրեմիեր Լիգայի 37-րդ տուրի վերջին խաղում չեմպիոն դարձած «Չելսին» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչին»:

Չնայած «ազնվականներն» արդեն լուծել են չեմպիոնության հարցը, սակայն պարտությունը, այն էլ խոշոր հաշվով, կարելի է համարել տուրի գլխավոր անակնկալը:

Դաշտի տերերը հաջողության հասան արդեն 9-րդ րոպեին: Վիճահարույց իրավիճակում Սեսկ Ֆաբրեգասին հեռացնելով դաշտից՝ մրցավարը «Չելսիին» թողեց 10 ֆուտբոլիստներով, որից հետո նրանք ևս երկու գոլ բաց թողեցին: Դուբլի հեղինակ դարձավ Սաիդո Բերաինոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քրիս Բրանտը:

Այս հաղթանակից հետո «Վեստ Բրոմվիչը»՝ վաստակած 44 միավորով կշարունակի պահպանել իր դիրքը մրցաշարային աղյուսակում:

Գոլեր. Բերաինո՝ 9ր, 47ր (11մ), Բրանտ՝ 60ր

Հեռացում. Ֆաբրեգաս՝ 28ր:

Հետաքրքիր փաստեր