• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» բանակցություններ է վարում Կալուի հետ

Սալամոն Կալու«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտնել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Լիլլի» հարձակվող Սալամոն Կալուի հետ:

Իվուարցի հարձակվողը վեց տարի խաղացել է «Չելսիում» և անցած տարի տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ բավական հաջող մրցաշրջան անցկացրեց: Իր վերջին հարցազրույցի ժամանակ Կալուն խոստովանել էր, որ ցանկանում է վերադառնալ անգլիական ֆուտբոլ:

Հայտնի է, որ 27-ամյա Կալուին իրենց կազմում են ցանկանում տեսնել միանգամից մի քանի անգլիական ակումբներ, որոնց թվում է «Վեստ Բրոմվիչը»: Այժմ հայտնի է, որ այդ ակումբներին է միացել նաև «Վեստ Հեմը»:

-Որքանով ինձ է հայտնի, ակումբի նախագահը հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի գործակալի հետ: Մենք գիտենք, որ նա ցանկանում է վերադառնալ և խաղալ Անգլիայում:

Կալուն «Չելսիում» ունեցած փորձով, նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայում ունեցած ելույթերով մեզ համար ցանկալի ֆուտբոլիստ է դարձել,- Sky Sports-ին հայտնել է Էլլարդայսը:

Հետաքրքիր փաստեր