• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Բիրկիրկարայի» արգելքը (տեսանյութ)

West-Ham«Վեստ Հեմը», մեծ դժվարությամբ, սակայն կարողացավ դուրս գալ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլ: Լոնդոնցիները «Բիրկիրկարային» հաղթեցին միայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ:

Մեկ շաբաթ առաջ Սլավեն Բիլիչի սաները նվազագույն հաշվով առավելության հասան Մալթայի երրորդ ուժեղ ակումբի նկատմանբ, որը երկրորդ փուլում անցավ Երևանի «Ուլիսի» արգելքը: «Վեստ Հեմի» համար պատասխան խաղն ավելի ծանր ստացվեց:

Բավական է ասել, որ «Վեստ Հեմը» Ֆաբրիցիո Միկոլոյից արագ գոլ ընդունեց, իսկ ընդմիջումից առաջ մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ դաշտից հեռացվեց Ջեյմս Թոմքինսը:

Լոնդոնցիները կարողացան թվային առավելություն ունեցող մրցակցի հետ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ հետո՝ 11 մետրանոցների: Բիլիչի թիմի նյարդերն ավելի ամուր գտնվեցին և կարողացան իրացնել բոլոր 5 11 մետրանոցները:

Հետաքրքիր փաստեր