• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» մտադիր է ձեռք բերել Լինդեգորին

Անդերս Լինդեգոր«Վեստ Հեմն» առաջիկա ամառ պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդերս Լինդեգորին: Այս մասին հայտնում է talkSPORT-ը:

28-ամյա Լինդեգորի համար ընթացիկ մրցաշրջանն անհաջող է ընթանում: «Մանկունյանցիների» դարպասը պաշտպանում է 22-ամյա Դավիդ Դե Խեան: Լինդեգորը խաղային պրակտիկա չունի Պրեմիեր Լիգայում դեկտեմբերի 1-ից, երբ երեք գնդակ բաց թողեց «Ռեդինգից»:

Դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2016 թվականին, սակայն սպասվում է, որ այս ամառ նա կփոխի ակումբը: Ամենայն հավանականությամբ, ֆուտոբլիստը հոգնել է, որ ամեն անգամ հայտնվում է պահեստայինների նստարանին:

Աղբյուրի փոխանցմամբ, Անդերսի ծառայություններով հետաքրքրվում է «Վեստ Հեմը»: Ակումբը փոխարինող է փնտրում 37-ամյա Յուսի Յասկելայնենի համար և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է առաջարկ անել Լինդեգորի վերաբերյալ:

Հետաքրքիր փաստեր