• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» վարձակալեց Սոնգին

Ալեքս Սոնգ«Վեստ Հեմ Յունայթեդը» հայտնել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգին մեկ տարով վարձակալելու մասին:

Երկու տարի առաջ Սոնգը «Արսենալից» 15 մլն ֆունտով տեղափոխվեց «Նոու Կամպ»: Սակայն կատալոնական ակումբում չիրականացան նրա երազանքները: «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեի գալուց հետո 26-ամյա Սոնգը վերջնականապես հասկացավ, որ նա ակումբում ոչ մի հեռանկար չունի, և որոշեց վերադառնալ Պրեմիեր Լիգա:

Ամառվա ընթացքում խոսվում էր Սոնգի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» և «Տոտտենհեմ» տեղափոխության մասին, սակայն արդյունքում նա պայմանագիր ստորագրեց ավելի համեստ ակումբի հետ:

-Ինձ համար շատ կարևոր էր Լոնդոն վերադառնալը: Ես հպարտ եմ, որ դարձա «Վեստ Հեմի» ֆուտբոլիստ,- ասել է Սոնգը:

Հետաքրքիր փաստեր