• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմին» հայտնի չէ Քերոլի ապաքինման վերջնաժամկետը

Էնդի Քերոլ «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը ոտքի վիրահատության չի ենթարկվի, սակայն ակումբը չի կարող հստակ նշել, թե երբ կվերականգնվի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Քերոլն ընդամենն անցած շաբաթ կրունկի վնասվածքից հետո էր վերադարձել ընդհանուր խմբի հետ մարզումներին: Մարզման ընթացքում Էնդին կրկին վնասել է նույն ոտքը:

Այժմ, բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ Քերոլը լրջորեն վնասել է ոտքը, սակայն նա դեռ պետք է մի քանի մասնագետների այցելի՝ վնասվածքի լրջությունը վերջնականապես պարզելու համար:

Եվ չնայած նրան, որ «Վեստ Հեմը» չի նշում, թե երբ Քերոլը վերջնականապես կապաքինվի, մի բան պարզ է, որ Քերոլը չպետք է բաց թողնի ամբողջ մրցաշրջանը:

-Մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի Քերոլը լավագույն բուժումը ստանա, և մենք կդիմենք աշխարհի լավագույն մասնագետներին: Ինչպես մեզ հայտնեց բժիշկը, այս վնասվածքի հավանականությունը 4% է, և Քերոլը դժբախտաբար հայտնվել է այդ ահնաջողակների թվում:

Մենք շատ զգույշ էինք, շատ համբերատար էինք նրա հետ, և շատ ցավալի է, որ դա պատահեց նրա և մեզ հետ: Նրան անհրաժեշտ չի լինի վիրահատել, սակայն այժմ ժամանակ է պետք, որպեսզի ոտքը բուժվի: Էնդին շարունակում է վերականգնվել, որպեսզի կրկին վերադառնա մարզումներին,- «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր