• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմի» պաշտպանն անհամբեր սպասում է Սուարեսի հետ դիմակայությանը

Ջեյմս Թոմքինս«Վեստ Հեմ Յունայթեդի» պաշտպան Ջեյմս Թոմքինսը հայտնել է, որ անհամբեր սպասում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ դիմակայությանը:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 խաղերում Սուարեսը դարձել է 13 գոլի հեղինակ՝ այդ թվում «Նորվիչի» դեմ խաղում ձևակերպած պոկերը: Արդեն վաղը «Լիվերպուլը» կհյուրընկալի մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմին»:

Նախորդ մրցաշրջանում այս թիմերի «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Թոմքինսը և իր խաղընկերներն այդ ժամանակ կարողացան հաղթող դուրս գալ Սուարեսի հետ պայքարում: Այժմ Ջեյմսը հուսով է, որ պատմությունը կկրկնվի:

-Նախորդ մրցաշրջանում իրենց դաշտում մենք դրական արդյունքի հասանք, և հուսով եմ, որ այս անգամ էլ նույնը կլինի: Այս մրցաշրջանում մենք հյուրընկալվելիս հաղթել ենք «Տոտտենհեմին», այնպես որ գիտենք, որ կարող ենք դա անել նաև «Լիվերպուլի» դեմ խաղում,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Թոմքինսը:

Հետաքրքիր փաստեր