• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմի» տրանսֆերային ցուցակում են Զախան, Յանգը, Ինսուան և Ջենկինսոնը

Էշլի ՅանգՄոտակա օրերի ընթացքում «Վեստ Հեմը» մտադիր է իրականացնել չորս տրանսֆեր, որոնց թվում են Վիլֆրիդ Զախան և Էշլի Յանգը՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ինչպես հայտնում է The Metro-ն, Զախայի և Յանգի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Սեմ Էլլարդայսը: «Վեստ Հեմը» հույս ունի, որ «Յունայթեդն» այս ֆուտբոլիստներից մեկին կտա վարձակալությամբ:

«Յունայթեդից» Զախայի և Յանգի հեռանալը միանգամայն հավանական է, քանի որ եթե առաջինն ընդհանրապես «Օլդ Թրաֆորդում» հանդես գալու հնարավորություն չի ստացել, ապա երկրորդը կորցրել է տեղը հիմնական կազմում: Ամեն դեպքում, այս ֆուտբոլիստների ապագան կորոշի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

«Վեստ Հեմը» պատրաստվում է ուժեղացնել նաև պաշտպանությունը: Լոնդոնցիների պաշտպանության աջ եզրը կարող է ուժեղացնել Կարլ Ջենկինսոնը՝ «Արսենալից»: Daily Mirror

Եվ վերջապես, «Վեստ Հեմը» պաշտոնական առաջարկ է արել «Բոկա Խունիորսի» պաշտպան Էմիլիանո Ինսուային գնելու համար: 23-ամյա արգենտինացու համար լոնդոնյան ակումբը 4 մլն ֆունտ է առաջարկել:

Հետաքրքիր փաստեր