• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմ» 3-1 «Չելսի» (տեսանյութ)

Վեստ Հեմ - ՉելսիՊրեմիր Լիգայի 15-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում: 10-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալեց Լոնդոնի «Չելսիին»: Խաղի 13-րդ րոպեին «ազնվականների» հարձակվող Ֆորնանդո Տորրեսի փոխանցումից հետո հաշիվը բացեց իսպանացի Խուան Մատան՝ 0:1:

Երկրորդ խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները և 63-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կարլտոն Քոուլը՝ 1:1: Խաղի 86-րդ րոպեին Մոհամեդ Դիամեն հեռահար հարվածով առաջ մղեց «Վեստ Հեմին»՝ 2:1: Իսկ ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին «Վեստ Հեմը» խփեց իր երրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Մոդիբո Մաիգան՝ 3:1:

Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը» բարձրացավ 7-րդ հորիզոնական: Իսկ «Չելսիի» համար սա հերթական ձախողումն էր:

Գոլեր. Խուան Մատա՝ 13ր, Կարլտոն Քոուլ` 63ր, Մոհամեդ Դիամե՝ 86ր, Մոդիբո Մաիգա՝ 90+2ր

Հետաքրքիր փաստեր