• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերմալենը ցանկանում է խաղադաշտ վերադառնալ մինչև այս ամսվա ավարտը

Թոմաս Վերմալեն«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը հույս ունի, որ մինչև այս ամսվա ավարտը շարք կվերադառնա:

Ամռան սկզբին 27-ամյա բելգիացին մեջքի վնասվածք է ստացել և մինչ այժմ վերականգնվում է: Վերմալենի վերադարձը խաղադաշտ սարերի հետևում չէ, և նա հույս ունի, որ կմասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք «Վեստ Բրոմվիչի» դեմ Լիգայի գավաթի խաղին:

-«Վեստ Բրոմվիչի» հետ խաղին մնում է մի քանի շաբաթ, և ես հույս ունեմ, որ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ այդ ընթացքում:

Ես չեմ կարող հստակ նշել, թե երբ կվերադառնամ, սակայն ես ամեն օր մարզվում եմ և շատ գոհ եմ, թե ինչպես են ընթանում գործերս,- The Sport Review-ին տված հարցազրույցում հայտնել է Վերմալենը: