• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերներ․ «Սուարեսը կարող է Չեմպիոնների Լիգային մասնակցել նաև «Լիվերպուլի» հետ»

Թոմ Վերներ«Լիվերպուլի» նախագահ Թոմ Վերները հայտնել է, որ Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար պարտադիր չէ, որ Լուիս Սուարեսը փոխի ակումբը:

Իր 10-խաղյա որակազրկումից հետո Սուարեսը հիանալի խաղով միացավ թիմին: Ուրուգվայցի հարձակվողը երկու խաղում դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ «կարմիրներն» այս պահին հավասար միավորներ ունեն առաջին տեղում գտնվող «Արսենալի» հետ:

Վերների կարծիքով, Սուարեսը կարող է իր նպատակներին հասնել նաև «Լիվերպուլում»:

-Ամռանը շատ ակումբներ էին հետաքրքրվում Լուիսի ծառայություններով, սակայն շատ կարևոր էր, որ մեզ հաջողվեց նրան պահել թիմում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այժմ ավելի ուժեղ ենք մեզ զգում:

Ես հարգում եմ Չեմպիոնների Լիգայում խաղալու նրա ցանկությունը, սակայն նա այդ նպատակին կարող է հասնել նաև այստեղ,- Վերների խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր