• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերտոնգենը, հնարավոր է, այլևս չխաղա «Տոտտենհեմում»

Յան ՎերտոնգենհԲելգիացի պաշտպան Յան Վերտոնգենհը, հնարավոր է, այլևս չխաղա «Տոտտենհեմում»: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Վերտոնգենի մարտականա ոգին և մարզավիճակը լուրջ անկում ապրեց, երբ պարզ դարձավ, որ «Տոտտենհեմը» դուրս է մնացել լավագույն քառյակում տեղ գտնելու համար մղվող պայքարից: Այդպիսի վերաբերմունքը դուր չի գալիս լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդին:

26-ամյա Վերտոնգենը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի մասնակցությունից զրկվելը կարող է իրեն ստիպել փոխել ակումբը: Այս պահին Յանը ապաքինվում է կոճի վնասվածքից, որը ստացել էր «Լիվերպուլի» դեմ խաղում:

Սպասվում է, որ նա շարք կվերադառնա Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ, սակայն դժվար թե Շերվուդը նրան խաղալու հնարավորություն տա: Այս պարագայում, Վերտոնգենը, հնարավոր է, այլևս չխաղա «Տոտտենհեմում» և ամռանը տեղափոխվի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող որևէ ակումբ: