• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերտոնգենը մինչև ապրիլ չի կարողանա օգնել «Տոտտենհեմին»

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմի» ավագ Յան Վերտոնգենը վնասել է ոտքի միջնային կապանը, որի ապաքինման համար կպահանջվի մինչև երկու ամիս։

Հիշեցնենք, որ 28-ամյա բելգիացին ստիպված լքեց խաղադաշտը «Կրիստալ Փելեսի» հետ լոնդոնյան դերբիի երկրորդ խաղակեսում, որում իր թիմը հաղթեց 1։3 հաշվով։

Բարսելոնայում կայացած խորքային բուժզննումը հաստատել է ակումբի բուժանձնակազմի կանխատեսումները։ Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, կենտրոնականը պաշտպանը բաց կթողնի 10-ից 12 շաբաթ։

Ավելացնենք, որ Վերտոնգենի կորուստը մեծ հարված կհասցնի լավագույն քառյակի համար մղվող «Տոտտենհեմի» պայքարին։ Շնորհիվ Յանի և Տոբի Ալդերվեյրելդի վստահ խաղի, «Տոտտենհեմն» այս պահին ամենաքիչ գնդակն է բաց թողել Պրեմիեր Լիգայում՝ ընդամենը 19 գոլ։

Հետաքրքիր փաստեր