• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վեց ակումբներ ցանկանում են վարձակալել Վիլֆրիդ Զախային

Վիլֆրիդ ԶախաՎեց ակումբներ՝ այդ թվում Պրեմիեր Լիգան ներկայացնող, ցանկանում են վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային:

Վերջին օրերին ակտիվորեն խոսվում է Անգլիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի՝ «Քարդիֆ» տեղափոխության մասին: Ուելսյան ակումբի հետ պատրաստ են մրցակցել «Ստոկ Սիթին», «Սուոնսի Սիթին», «Նորվիչ Սիթին» և ևս երկու ակումբներ Չեմպիոնշիփից:

Խոսվում է նաև, որ Զախային կարող են վարձակալել իր նախկին ակումբ «Կրիստալ Փելեսը» կամ «Նյուքասլ Յունայթեդը»:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դեռ չի որոշել Զախայի ապագան, քանի որ այս պահին վնասվածքի պատճառով բացակայում է նույն դիրքում խաղացող Լուիշ Նանին:

Հիշեցնենք, Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զախան մասնակցել է ընդամենը 2 անգամ՝ այն էլ փոխարինմամբ:

Հետաքրքիր փաստեր