• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վեց հնարավորից վեց հաղթանակ

«Վեստ Հեմը» 100 տոկոսանոց արդյունքով հաղթահարեց Կոնֆերենց լիգայի խմբային փուլը՝ վեց հնարավորից վեց հաղթանակ։

Ժամկետից շուտ ապահովելով խմբում առաջին տեղը՝ «մուրճերի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն թույլ տվեց մի շարք փոփոխություններ կատարել թիմում FCSB-ի դեմ խաղի համար՝ խաղային պրակտիկա տալով երիտասարդներին և պահեստայիններին։

Չնայած դրան, «Վեստ Հեմը» վստահ հաղթանակ տարավ Բուխարեստում։ Հանդիպման գլխավոր հերոսը կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսն էր, ով դարձավ դուբլի հեղինակ։

Ֆորնալսի երկու դիպուկ հարվածների արանքում գոլը խփեց «մուրճերի» 18-ամյա դեբյուտանտ Դիվին Մուբամային, սակայն այնուհետև այդ գոլը գրանցվեց որպես ինքնագոլ։

FCSB (Ռումինիա) — «Վեստ Հեմ» (Անգլիա) — 0:3

Գոլեր։ Ֆորլանս 40,65 Դավա 56(ինքն․)

Հետաքրքիր փաստեր