• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը տեղի չի տվել «ՊՍԺ»-ի գայթակղիչ առաջարկությանը

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հաստատել է, որ բանակցություններ է վարել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ, սակայն որոշում է ընդունել մնալ «Ուայթ Հարթ Լեյնում»:

Մինչ Լորան Բլանի նշանակումը «ՊՍԺ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, հենց պորտուգալացու անունն էր կապվում ֆրանսիական ակումբի հետ: Սակայն Անդրեն չի պատրաստվում վաղաժամ լքել «Տոտտենհեմը», որն իրեն «Չելսիից» հեռացվելուց հետո հնարավորություն տվեց:

-«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին իմ ընկերն է, ում հետ մշտապես զրուցում ենք, սակայն ես պարտականություններ ունեմ «Տոտտենհեմում»:

Սա այն ակումբն է, որն ինձ հնարավորություն տվեց վերադառնալ Պրեմիեր Լիգա: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Վիլաշ-Բոաշը նաև հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է իր հայրենակից Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսիի» հետ առաջիկա խաղին:

-«Չելսիի» դեմ խաղերը հատուկ են լինելու, քանի որ այդ ակումբն այժմ մարզում է մի մարդ, ով մեծ դեր է ունեցել իմ կարիերայում,- ավելացրել է Վիլաշ-Բոաշը:

Հետաքրքիր փաստեր