• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշն ակնարկել է, որ չի վերադառնա Անգլիա

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ակնարկել է, որ անգլիական ակումբներից աշխատանքի առաջարկ չի ընդունի:

«Չելսիից» հեռացվելուց հետո պորտուգալացի մասնագետը զգում էր, որ դեռևս իր խոսքը չի ասել անգլիական Պրեմիեր Լիգայում: Այդ մոտիվացիայով Անդրեն գլխավորեց «Տոտտենհեմը»:

Սակայն «Ուայթ Հարթ Լեյնում» 17 ամիս աշխատելուց հետո հեռացվեց: Անդրեն հիասթափված է, որ Անգլիան լքեց առանց տիտղոս նվաճելու:

-Ես մեծ ցանկություն ունեի ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճել «Տոտտենհեմի» հետ: Այժմ ես՝ իմ օգնականների հետ, պետք է փոխենք մեր կարիերայի ուղին: Ամեն դեպքում Անգլիան լավ փորձ էր,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր